Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:23 27-05-2021

Գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։