Ներքին
Նրանց կարծիքով
Տեսանյութ
10 րոպե առաջ
Ներքին
17 րոպե առաջ
Ադրբեջանի կողմից գրավված Աղդամ այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է ականի վրա։
«Ամենուր ականներ են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- Trend-ի հետ զրույցում պատմել է ականի պայթյունից վիրավորված Բահրուզա Աբդուլովը։ Նա նաև դիմել է մյուս ադրբեջանցիներին՝ հորդորելով զերծ մնալ Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց։
Նշենք, որ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով արդեն տասնյակ ադրբեջանցիներ են զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: