Խոսք 5 տարի առաջ - 12:54 26-05-2021

Հանրային հեռուստաընկերությունը բացառապես սպասարկում է օրվա իշխանության շահը․ Թ․ Թովմասյան

Աժ հերթական նիստում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց, թե ինչու չի հաջողվում գոնե Հանրային հեռուստաընկերության մասով գոնե նախկին ավանդույթները փոխել։

«Կան մարդիկ , որոնք սիրելի են իշխանության համար, Հանրային հեռուստաընկերությունն օր ու մեջ եթեր է տալիս, և կան ատելի կամ սև ցուցակում գտնվող մարդիկ, որոնք երբեք չեն լուսաբանվում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ իրենց՝ անկախ պատգամավորների կողմից կազմված Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու մասին պատրաստած հաղորդմանը Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել է մեկ նախադասությամբ։

Այն հարցին, թե ինչի հետ է կապված նման վերաբերմունքը, Տ․ Հակոբյանն ասաց, որ պատրաստ է Թ․ Թովմասյանին ուղարկել Հանրայինի թեմաներն ու հյուրերի անվանացանկը, որպեսզի կոտրվի այն կարծրատիպը, որ հեռուստաընկերությունը շատ վատ է աշխատում ։

«Հանրային հեռուստաընկերությունն այսօր ամենաազատ և ամենաբազմազան հեռուստաընկերությունն է։ Որևէ այլ հեռուստաընկերություն թեմաների, գործիչների այդպիսի մեծ սպեկտոր չի տալիս»,- ասաց նա։

Տ․ Հակոբյանն նշեց, որ այդ բոլոր հարցերը պետք է քննարկել և այդ քննարկմանը հեռուստաընկերությունում պատրաստ են․ «Հանրայինին պետք է օգնել, որպեսզի նա լիակատար կատարի իր վրա դրված պարտականությունները»։

Պատասխանից հետո Թ․ Թովմասյանը շարունակեց պնդել, որ Հանրային հեռուստաընկերությունն անկհայտ կողմնակալություն է ցուցաբերում անկախացած պատգամավորների նկատմամբ։ Նա ասաց, որ երբ հեռուստաընկերության նոր լրագրողները ԱԺ-ում իրենցից հարցազրույց են վերցնում, այդ հարցազրույցները եթեր չեն գնում։

«Կոնկրետ լրատվական ծառայությունը գտնվում է այն մակարդակի վրա, թող սուբյեկտիվ հնչի, ինչ եղել է նախկինում՝ բացառապես սպասարկում է օրվա իշխանության շահը և իրականացնում է այնպիսի քարոզչություն, որը ձեռնտու է գործող իշխանությանը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում