Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 13:10 26-05-2021

Քեյթ Միդլթոնն ստանձնում է արքայազն Ֆիլիպի գործառույթները թագավորական ընտանիքում

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր վրա է վերցնում անցյալ ամիս կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի պարտականությունները, որը «կապող օղակ» էր հանդիսանում թագավորական ընտանիքի անդամների միջև և օգնում էր հաղթահարել խնդիրները: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով միապետական ընտանիքի հարցերով փորձագետին:

Vanity Fair ամսագրում Վինձորներին նվիրված սյունակի հեղինակ Քեթի Նիկոլը կարծում է, որ 39-ամյա դքսուհին դարձել է միապետական ընտանիքի համար դժվարին ժամանակներում նրա «ամենամեծ ակտիվը»:

«Թագավորական ընտանիքը հասկանում է, որ իրենք կարևոր առանցքային խաղացող ունեն և նրան ուշադրության կենտրոնում են պահում: Կարծում եմ, որ Քեյթն ասես սոսինձ լինի: Այդպիսին միշտ եղել է Էդինբուրգի դուքսը, որն օգնում էր լուծել ընտանեկան խնդիրները: Ինչպես նկատում եմ, Քեյթը ստանձնում է այդ դերը՝ փորձելով պահպանել ընտանիքը որպես մեկ ամբողջականություն»,- մեկնաբանել է փորձագետը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել