Արտաքին 5 տարի առաջ - 22:04 25-05-2021

Սպիտակ տունը ներկայացրել է Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր թեմաները

Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին պատմել է, թե առաջիկա հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ինչ հարցեր է մտադիր քննարկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

«Նախագահը կբարձրացնի նաև Ուկրաինայի հարցը՝ կարևորելով մեր աջակցությունը նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նա նաև նախատեսում է անդրադառնալ Բելառուսի հարցին և հայտնել մեր մտահոգությունը»,- ասել է Պսակին:

Վաշինգտոնն ակնկալում է, որ պետությունների ղեկավարները «բավականաչափ ժամանակ կտրամադրեն» ռազմավարական կայունության խնդիրների քննարկմանը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը հիշեցրել է, որ հանդիպումը տեղի կունենա միայն երեք շաբաթ անց, և այս ընթացքում քննարկման նոր թեմաներ կարող են հայտնվել:

Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը հաստատել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին Ժնևում:

Այս տարվա ապրիլին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բայդենն առաջարկել է իր ռուս գործընկերոջը անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում։ Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին: Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պետությունների ղեկավարների հանդիպումն անհրաժեշտ է երկրների հարաբերությունները տխուր իրավիճակից դուրս բերելու համար:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան