copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:40 25-05-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Այս մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանության միջև ձևավորված փոխգործակցային հարաբերությունները, մասնավորապես Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող կրթական տարբեր ծրագրերին և մշակութային արժեքների պահպանությանն ու խնամքի աշխատանքներում դեսպանատան կողմից ցուցաբերված աջակցությունը։

Իր հերթին նորանշանակ դեսպանը հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու գործում: Կարևորելով երկու երկրների միջև առկա կապերը՝ դեսպանը նշեց, որ Ճապոնիայի կառավարությունը պիտի շարունակի մարդասիրական զորակցություն ցուցաբերել Հայաստանին։ Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ դեսպան Մասանորին նշեց, որ ջանքեր պիտի գործադրի երկու երկրների միջև տնտեսական կապերի զորացման և մշակութային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ, հատուկ շեշտադրում պիտի կատարվի երիտասարդների շփման ծրագրերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար կարևորեց ճշմարտության բարձրաձայնումը նմանօրինակ արհավիրքների կանխման համար՝ ընդգծելով, որ լռությունը կարող է ոճրագործությունների կրկնության պատճառ դառնալ։ Դեսպանը ևս ցավ արտահայտեց այս կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորումն ընդունելի է միայն խաղաղ միջոցներով։

Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց այս դժվարին օրերին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված զորակցության համար»:

Ամենից շատ դիտված

11:30 Ինչպես է Աննա Հակոբյանը գնացքով մեկնել Գյումրի
10:59 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
21:30 Չուռճացնենք․ Նիկոլի աղջիկն իր ծնողների գերին է, բայց նա մյուս երեխաներից լավը չէ
08:50 Երևանում վթարի է ենթարկվել 11 համարի ավտոբուսը
18:30 Ալեն Սիմոնյանը Փաշինյանին իր պարտքն է վերադարձնում. նա ՌԴ-ի թեկնածուն չի եղել
11:59 Կարմիր բերետավորներն ուժեղացված ծառայություն են իրականացնում «Երևան մոլ»-ի մոտ
17:20 Փաշինյանն իր երեխաներին չի խնայում, գիտակցաբար գցում է հանրային բողոքի ալիքի տակ 
22:00 Եթե ​Հայոց ցեղասպանությունը չդատապարվի, առաջիկա ամիսներին ու շաբաթներին այն կավարտվի․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
07:55 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ Ժողովուրդ
22:47 Ոստիկանությունը ապօրինի ձեռնակատիրությամբ է զբաղված