Երևան +15°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:10 25-05-2021

Էլիոթ Փեյջը տեղադրել է լողազգեստով լուսանկար սեռափոխությունից հետո

Դերասան Էլիոթ Փեյջը (նախկինում՝ դերասանուհի Էլեն Փեյջ), Ինստագրամում տեղադրել է լուսանկար կրծքագեղձերի հեռացման վիրահատությունից հետո: Հրապարակված լուսանկարում, նա կեցվածք է ընդունել լողազգեստով: Երկրպագուները նկարում նկատել են Էլիոթի մարմնի վրա սպիների հետքը:
Նկարի ներքո Էլիոթը գրել է. «Առաջին շորտերը տրանս-երեխաների համար»:
Նա դերասանուհու կարգավիճակում նկարահանվել է «Juno», «Inception», «Umbrella Academy» ֆիլմերում, եղել է Օսկարի, BAFTA-ի, Ոսկե Գլոբուսի մրցանակների հավակնորդ:
2020 թ. դեկտեմբերի սկզբին Էլեն Փեյջը, հայտարարել է անունը փոխելու և սեռափոխության մասին: Իսկ արդեն 2021 թ. մարտին Էլիոթ Փեյջը Time-ի, իսկ ապրիլին Օփրա Ունիֆրիի հետ հարցազրույցում ավելի մանրամասն խոսել է կրծքագեղձի հեռացման, միասեռականության մասին: