Արտաքին 5 տարի առաջ - 18:50 25-05-2021

Լուկաշենկոյի՝ Ryanair-ի վերաբերյալ ելույթը հետաձգվել է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաձգել է Ryanair ինքնաթիռի վերաբերյալ իր ելույթը մայիսի 25-ից մայիսի 26-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը:

«Նախագահն ընդունել է խորհրդարանականների և Սահմանադրական հանձնաժողովի անդամների առաջարկը, որոնք դիմել են նրան` խնդրելով կազմակերպել հանդիպում`քննարկելու կուտակված արդիական հարցերը: Նախատեսվում է, որ այս հանդիպումը տեղի կունենա վաղը խորհրդարանում», - ասել է Էյսմոնտը:

Նա նշել է, որ հանդիպմանը կհրավիրվեն կառավարության անդամներ, մարզպետներ, պետական ​​գերատեսչությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, բլոգերներ և լրատվամիջոցների ղեկավարներ:

«Այսպիսով, այն հայտարարությունը, որը նախագահը նախատեսում էր անել այսօր, կհնչի վաղը Խորհրդարանի Օվալ դահլիճում, որից հետո քննարկում կկայանա»,- եզրափակել է Էյսմոնտը:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում: Վայրէջքից անմիջապես հետո բերման է ենթարկվել NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը թռչում էր այս չվերթով: