Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:16 25-05-2021

ՀՀ ՊԵԿ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանում

Մայիսի 23-ից երկօրյա այցով Թեհրանում է գտնվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը:

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իրանական կողմի հետ կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման խնդիրները:

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ Ալի Փարսայի հետ: Քննարկվել է հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության ամրապնդման շրջանակում կիրառվող գործիքակազմը:

Հայկական պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նաև ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Շահրամ Ադամնեժադի հետ: