Ներքին 5 տարի առաջ - 10:44 25-05-2021

Բանակում նշանակումները կատարվել են ոչ թե մասնագիտական հմտություններով, այլ լոյալությամբ. Ռոբերտ Քոչարյան

Պահեստազորի գնդապետ Դանիելյանն Արմավիրում «Հայաստան» նախընտրական դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ տարեցտարի զինված ուժերը նվազում են. «Էն պետությունում, որն այսօր գտնվում է պատերազմի մեջ, նման բան թույլատրելի՞ է։ Ինձ անհանգստացնում է նաև կանդրային քաղաքականությունը։ Մարդկանց նշանակում են պաշտոնի, որ մարդը տվայլ գործից, մասնագիտությունից չի հասկանում, ուրիշ ոլորտի մասնագետ է։ Դա բերել է նրան, որ մենք պարտվել ենք պատերազմում»:

Ռոբերտ Քոչարյանն էլ խոստովանեց՝ նայել է Զինված ուժերում վերջին նշանակումները, ապշեցնող են։

«Գիտե՞ք ինչից է գալիս, իրականում նշանակողն ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Նշանակողը չի հասկանում, որ այդ մասնագիտության մարդը չի կարող այդ պաշտոնին լինել։ Նշանակումները կատարվում են ոչ թե մասնագիտական հմտություններով, այլ լոյալությամբ։ Այս վերջին նշանակումները որ նայում ես, ուղղակի ապշում ես։ Կա երկու տարբերակ։ Կամ բացարձակապես հարցին չտիրապետելը, կամ բանակի գիտակցված քայքայման գործընթացի շարունակություն։ Ո՞րն է այս երկուսից։ Կամ միգուցե երկուսն էլ միասին։ Անկեղծ ասած, իմ տպավորությամբ, այս մարդկանց կառավարման վահանակն ուրիշ տեղ է։ Եթե մտածեին մեր երկրի ու բանակի մարտունակության մասին, այսպիսի քայլեր ու նշանակումներ չպետք է անեին»,-ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Նա ընդգծեց, ամենավտանգավոր կրճատումներ եղել են մինչև պատերազմը՝ վերջին մեկ տարվա ընթացքում. «Կրճատել են զորամասեր, որոնք կարող էին մոբռեսուրս ընդունել և շատ արագ մարտունակ զորամաս դառնալ։ Իսկ պատերազմի ժամանակ մոբռեսուրսը տանելու տեղ չունեին։ Պետք էր զրոյից զորամիավորում ստեղծել, որն էլ միանգամից պետք է հայտնվեր պատերազմի դաշտում։ Դա է նաև մեր այսքան մեծ թվով զոհերի պատճառը։
Պետք է հասկանալ՝ ինչի՞ համար են դա արել․ գիտելիքի պակա՞սն էր, թե՞ բանակի միտումնավոր քայքայումը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին