Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:09 25-05-2021

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է

ՀՀ Տավուշի մարզպետարանն իրազեկում է՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ասված է հաղորդագրությունում: