copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 22:57 24-05-2021

Երբ ՀՀ-ում լինի չզիջող իշխանություն, որը պատրաստ կլինի պատասխան տալ իր գործողությունների համար, կլինեն բանակցություններ․ Տարասովը՝ ՀՀ սահմաններին տեղի ունեցողի մասին

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժի ներխուժման, տեղակայման և դրանից հետո եղած զարգացումներում մութ կողմեր, ինտրիգներ կան։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դրանք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան և Բաքու այցից հետո, որը, կարծես թե,, եղած ելույթներից ելնելով, անցել էր շատ արդյունավետ։

«Ինչո՞ւ դա եղավ, ո՞ւմ էր դա պետք, գուցե Ռուսաստանին ինչ-որ բան ասելու համար էր։ Այդ քայլն արված էր նաև նրա համար, որ Հայաստանին ստիպեն ինչ-որ քայլեր ձեռնարկի, և նաև դուրս գան Մոսկվայի վրա, որ տարածաշրջանային հարցերում բանակցություններ ունենան նրա հետ։ Այս գործընթացում Հայաստանն էլ ցանկանում էր դուրս գալ ՀԱՊԿ-ի վրա, որովհետև խնդիրը վերաբերում էր իր տարածքին։ Բայց հարցն այն էր, որ դա տեղական խնդիր էր, իսկ ՀԱՊԿ-ն այս իրավիճակում կարող էր միջնորդի դերը խաղալ, բայց երբեք մաս չէր դառնա զինված հակամարտության։ Դա շատ ակնհայտ էր»,- ասաց նա։

Ստանիսլավ Տարասովը նշեց, որ այս ընթացքում էր, որ ՀՀ-ն դիմեց ՀԱՊԿ–ին, արդյունքում էլ սկսվեցին հակառուսական ակցիաներ որոշ ուժերի կողմից, թե կառույցը չի օգնում։ «Բաքուն փորձեց այդպես ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա և դա նրան հաջողվեց։ Պատճառներից մեկն այն էր, որ հայկական Զինված ուժերն այնտեղ չկար, այնտեղ չկային մեր խաղաղապահ ուժերը, քանի որ ի սկզբանե դրանք հակամարտության գոտում չէին»,- ասաց նա։

Հիմա, ըստ նրա, առաջացել է սահմանների դեմարկացիայի խնդիրը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը, իսկ Ռուսաստանն առաջարկել է այս գործընթացում միջնորդ լինել։ Նա նաև նշեց, որ հարց է առաջանում, թե ինչ մեթոդով կարող է այդ դեմարկացիան լինել՝ տեղական, օրինակ՝ ինչ-որ տարածքում համաձայնության գան, ինչ-որ մի մասում՝ ոչ, ինչպես վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի դեպքում է։ «Կողմերը պետք է համաձայնության գան, թե ինչպես են ցանկանում դեմարկացիան անել։ Եվ դա կարող է լինել ինչ-որ մեկի միջնորդությամբ, որը կարող է լինել Ռուսաստանը, կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մեկ այլ երկիր»,- ասաց նա։

Նա զարմանք հայտնեց այն հարցում, թե ինչու մինչ այժմ չկա որևէ արձագանք Ռուսաստանի առաջարկի հետ կապված, որ ինքը կարող է միջնորդ լինել հայ-ադրբեջանական սահմանի որոշման գործընթացում։ «Ադրբեջանը, կարծես թե, դեմ չէ, Երևանը գուցե նույնպես դեմ չէ, բայց պետք են ինչ-որ կոնկրետ քայլեր»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ցանկությունն այդ գործընթացում միայն որպես միջնորդ հանդես գալն է, միայն կողմերն է, որ կարող են հարցի որոշումը գտնել։ «Բայց հիմա Երևանը, ի տարբերություն Բաքվի, գտնվում է լրիվ այլ ներքաղաքական իրավիճակում․ այստեղ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Քանի դեռ չլինի կոնկրետ ղեկավարություն, դեմք, որի հետ կարելի է համաձայնության գալ, որևէ լուրջ բանակցություն որևէ հարցի շուրջ տանելն անիմաստ է»,- ասաց նա։

Վերջին նշյալ գործընթացներն էլ, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, թակարդ էին Երևանի և Բաքվի կողմից Մոսկվայի դեմ սարքված։ «Նրանք սինքրոն են աշխատում՝ տարբեր խնդիրներ, նպատակներ ունենալով, իսկ մենք հիմար վիճակում ենք հայտնվել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն էլ բացի կոչերից, պետք է անցնի կոնկրետ քայլերի, օրինակ, հայտարարի, որ եթե կողմերը չգան ընդհանուր հայտարարի, կհանի իր խաղաղապահներին հակամարտության տարածքից, հետ կբերի միայն կողմերի համաձայնություն ձեռք բերելուց հետո։

Անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող՝ վերջերս հրապարակված փաստաթղթին՝ նա նշեց, որ ամեն դեպքում, չի կարծում, թե լուրջ բանակցություններ ինչ-որ հարցի շուրջ տեղի են ունենում։

«Խնդիրը Հայաստանն է, հայաստանյան ներքաղաքական կյանքն է, որից օգտվում է Բաքուն։ Երբ Հայաստանում լինի չզիջող իշխանություն, չզիջող կառավարություն, խորհրդարան, որի հետ հնարավոր կլինի բանակցել և որը պատրաստ կլինի պատասխան տալ իր գործողությունների համար, այլ ոչ թե այսօր սա կանի, մյուս օրը՝ այն, այն ժամանակ կլինեն բանակցություններ։ Բացի դրանից՝ նկատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից սկսած վերջացրած վերջին հակամարտությունով, ամեն ինչ գաղտնի է։ Ինչո՞ւ է դեմոկրատ Փաշինյանը գաղտնի պահում ներկայիս բանակցությունները, եթե բացահայտում էր նախկիններինը։ Եթե դրանք լավ են հիմա ընթանում, ինչո՞ւ են գաղտնի պահվում։ Կարծում եմ՝ դրանք չկան։ Սա պարզապես խաղ է․ մի կողմը իր ձևով է խաղում, մյուս կողմը՝ իր։ Եթե նրանց ուժերը գումարենք, կստացվի հարված Մոսկվային՝ ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի կողմից»,- ասաց նա։

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
17:15 Իշխանությանը ստիպելու ենք դադարեցնել միակողմանի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
17:45 Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին