Ներքին 5 տարի առաջ - 17:46 24-05-2021

Նոր, գերժամանակակից տեխնիկական լուծումներով, ապակեպատ վերելակներ համերգասրահում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի առանցքային դրույթներից մեկը Ա․ Խաչատրյան համերգասրահի բազմահարկ շենքում վերելակի նախագծում և կառուցումն է։

Այս մասշտաբային և բացառիկ սոցիալ-մշակութային կարևորության նախագիծը իրականություն կդառնա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Վիկտոր Մնացականյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի նախաձեռնությամբ։

Ծրագրի հիմքում սոցիալական հավասարության հասնելու գաղափարն է, որը հնարավորություն է տալու վերջին պատերազմի պատճառով հաշմանդամություն ստացած զինծառայողներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց և երեխաներին ինտեգրել հասարակության մշակութային/երաժշտական կյանքին, նրանց համար ստեղծել հավասար իրավունքներ և հնարավորություններ և դյուրացնել «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանց տեղաշարժը։

Այս նախաձեռնությունը նոր խթան է դառնալու հասարակության խոցելի շերտի մշակութային իրավունքի լիարժեք իրացման համար, այն ստեղծելու է երաժշտական կյանքին մշտական հաղորդակցման նոր հնարավորություններ և, ի վերջո, նպաստելու է համընդհանուր ներառական համակարգի ձևավորմանը, որը մեր պետության թե՛ սոցիալական և թե՛ մշակութային քաղաքականության ռազմավարական գերակայություններից է։

Թամանյանական պատմական կառույցում վերելակների առկայությունը հնարավորություն է տալու մեր հասարակության խոցելի խմբերին՝ ծերերին, հենաշարժողական և սոցիալական խնդիրներ ունեցող անձանց անարգել բարձրանալ համերգասրահի երկրորդ, երրորդ հարկերում տեղակայված համերգասրահի (մատչելի գներո­­­­­­վ) նստատեղերը, որը նախկինում մեծ դժվարությունների պատճառ էր դառնում։

Վերելակները նաև իրար կկապեն համերգասրահի նկուղային հարկում գտնվող սանհանգույցը, սննդի կետը՝ համերգասրահի մյուս հարկերի և բացօթյա պատշգամբի հետ, որը այլընտրանքային ժամանցային գեղեցիկ վայր կհանդիսանա հանդիսատեսի համար։ Նոր, գերժամանակակից տեխնիկական լուծումներով, ապակեպատ վերելակների առկայությունը համերգասրահում կնպաստի դեպի համերգասրահ՝ ամենատարբեր մարդկանց հարաճուն հոսքին, գրավիչ կլինի զբոսաշրջիկների և արժեքավոր՝ քաղաքակրթական տեսանկյունից։

Այս կարևոր առաքելությունը իր գործունեության հենց առաջին օրվանից ՀԱՖՆ-ի տնօրեն Վիկտոր Մնացականյանի մշտական ուշադրության կենտրոնում էր, և ահա, հավատարիմ մնալով իր խոստմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ 100 հազար դոլար ներդրման շնորհիվ այս պատմական ծրագրի կայացումն արդեն իսկ իրականություն դառնալու ուղին է բռնել։

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այսօր ՀՀ ում հաշվառված հաշմանդամների ընդհանուր թվաքանակը հասնում է մոտ 200․000-ի, որոնցից շուրջ 8000-ը երեխաներ են, իսկ 100․000-ը՝ թոշակառուներ, մեծ է նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների թվաքանակը։ Փաստական համատեքստից ակներևույթ է, որ նրանց համար «Արամ Խաչատրյան համերգասրահ» այցելելը և ի մասնավորի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստի հետ հաղորդակցումը խոչընդոտներ էր հարուցում՝ պայմանավորված ֆիզիկական տեղաշարժի խնդիրների հետ, որն անցյալում կմնա։

Այս նախաձեռնությունը լրացուցիչ խթան կհանդիսանա նաև դասական երաժշտության հանրահռչակման տեսանկյունից, քանզի կնպաստի «Ֆիլհարմոնիկ 365 օր» մշակութային ծրագրի իրականացմանը, որի հիմքում դասական երաժշտության միջոցով հասարակության տարբեր խմբերի ամենատարբեր մշակութային կարիքների բավարարումն է:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում