Արտաքին 5 տարի առաջ - 09:45 24-05-2021

Չեխիայում Ռուսաստանն անվանել են Կենտրոնական Եվրոպայի համար մշտական սպառնալիք

Չեխիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիչեցկին հայտարարել է, որ Ռուսաստանը մշտական սպառնալիք է Կենտրոնական Եվրոպայի երկրների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՌԴ-ն միշտ ձգտելու է ընդլայնել իր ազդեցությունն այստեղ և միշտ, գոնե այդպիսի իրավիճակում, իրական սպառնալիք է դառնալու Կենտրոնական Եվրոպայի երկրների համար: Այս նկրտումները ՌԴ-ն իրականացնում է իր իսկ պետական գործակալների միջոցով մեր ինքնիշխան երկրի տարածքում: Իմ կարծիքով՝ դա հաստատումն է այն բանի, որ մենք չպետք է որևէ պատրանք ունենանք Ռւսաստանի Դաշնության նպատակների և տեսակետների վերաբերյալ՝ կապված նրա նախկին ազդեցության ոլորտի հետ»,- ասել է Ռիչեցկին:

Բացի դրանից՝ նա ասել է, որ պատկերացում չունի՝ ինչու են Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում Վրբետիցայի պահեստներում պայթյունների մի քանի վարկածների մասին:

«Նման կասկածները (հետաքննության եզրակացություններում) առնվազն վնասում են Չեխիայի շահերին Եվրամիությունում կամ ՆԱՏՕ-ում»,- ասել է Ռիչեցկին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը