Ուղիղ եթեր
Հայաստանում մայիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք
copy image url

Հայաստանում մայիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 68 նոր դեպք

Ներքին 3 տարի առաջ - 11:35 23-05-2021

Այսօր՝ մայիսի 23-ին, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 948-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4392 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1074 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5466-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 222 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 057, փաստացի բուժվողներինը՝ 5425 (մեկ օրում նվազել է 161-ով): Մեկ օրում արվել է 2963 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 060 108 թեստ: