Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:54 22-05-2021

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ Այս մասին ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

«Լարման անկման հետևանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տևողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին և այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տևողությամբ»,- ասաց նա։