ԱԳ նախարարի դիրքորոշումը տարաբնույթ է. Արթուր Վանեցյան
copy image url

ԱԳ նախարարի դիրքորոշումը տարաբնույթ է. Արթուր Վանեցյան

Ներքին 3 տարի առաջ - 22:39 21-05-2021

Այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ էին հանդիպել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո Վանեցյանը լրագրողներին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հրապարակված փաստաթուղթը, ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, միակ փաստաթուղթն է, այլ հավելված գոյություն չունի։ Բայց դա իրենց չի բավարարում, քանի որ, ըստ Վանեցյանի, ԱԳ նախարարի դիրքորոշումը տարաբնույթ է։

«Առաջին հայացքից դելիմիտացիա, դեմարկացիա, պետք է իրականացնել, բայց ինչ հետևանքներ դա կունենա, դրա հետ կապված կան որոշակի մտահոգություններ»,- ասաց Վանեցյանը: