Կարասինն ու Աբաշիձեն քննարկել են ապաշրջափակման թեման
copy image url

Կարասինն ու Աբաշիձեն քննարկել են ապաշրջափակման թեման

Ներքին 3 տարի առաջ - 16:36 21-05-2021

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման նոր հնարավորությունները, որոնք բացվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրագործման համատեքստում, քննարկել են Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Տեղեկությունը հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող քննարկումներին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բացի այդ, ՌԴ-ի և Վրաստանի ներկայացուցիչները ողջունել են 2021 թվականի հունվարի 28-ին կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ կապված Վերին Լարս-Կազբեկ միջպետական ավտոմոբիլային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացման հետ:

«Պայմանավորվել են շարունակել Ռազմական–վրացական ճանապարհով տրանսպորտային հաղորդակցության բարելավման հետագա քայլերի համակարգումը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը փոխըմբռնման են հասել 2011 թվականի նոյեմբերի 9-ի մաքսային վարչարարության մեխանիզմի և ապրանքների առևտրի մոնիտորինգի մասին ռուս-վրացական միջկառավարական համաձայնագրի գործնական իրականացման ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտության հարցում։