copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 13:00 21-05-2021

Ֆրանկ Ռայկարդը կարող է կրկին գլխավորել Բարսելոնան

Մամուլում շրջանառվում է Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ հավակնորդի անուն, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, հավակնորդների ցանկում է հայտնվել Ֆրանկ Ռայկարդը, որը «կապտանռնագույնների» ղեկին եղել է 2003-2008 թթ.:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հոլանդացուն լավ են վերաբերվում թիմի առաջատարները, ինչպես նաև նախկին խաղացողները, որոնց հետ այս պահին կապի մեջ է ակումբի նախագահ Ժոան Լապորտան:

Ռայկարդի նշանակման պարագայում հավանականություն կա, որ երկրորդ թիմը կգլխավորի Չավին, որն այժմ մարզում է Ալ-Սադդը: