Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 17:12 20-05-2021

Ալաշկերտը գլխավոր նոր մարզիչ ունի

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղի է ունեցել ժողով, որի ընթացքում որոշում է կայացվել երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրն Աբրահամ Խաշմանյանի և իր մարզչական շտաբի անդամների հետ:

Ալեքսանդր Գրիգորյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը` համաձայնագիրը երկարաձգելու հնարավորությամբ:

54-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում, այդ թվում նաև Պրեմիեր լիգայի Անժի ակումբում: Տամբովի ղեկին Գրիգորյանը դարձել է ՖԱԼ-ի հաղթող, Լուչ-Էներգիայի հետ` ՖԱԼ-ի Գավաթի հաղթող:

2015-ին հայ մասնագետը գլխավորել է ուզբեկական Պախտակորը, իսկ 2019-ից մինչև այս տարվա մարտը հանդիսանում էր Երևանի Ուրարտուի գլխավոր մարզիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալաշկերտի ղեկավարությունը պատրաստվում է այսօր հեռացնել Աբրահամ Խաշմանյանին, իսկ նրա փոխարեն պայմանագիր կնքել Ալեքսանդր Գրիգորյանին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան