Ներքին 5 տարի առաջ - 13:10 20-05-2021

Ալեն Սիմոնյանը որոշել է պատժել կեղծ տեղեկություններ տարածող ԶԼՄ–ներին ու օգտատերերին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական այս փոփոխությունները ՀՀ կառավարությունը լուռումունջ հավանության արժանացրեց և առաջիկայում կներկայացնի ԱԺ։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակել կեղծ տեղեկություն տարածող լրատվամիջոցներին ու օգտատերերին պատժելու նպատակով։

ՀՀ քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական օրենսգրքերում ու «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար լրատվամիջոցին կամ օգտատիրոջը տուգանել 1-2 մլն դրամով։

Իսկ եթե դա կատարվել է «կազմակերպված խմբի կողմից», տուգանքը կլինի 15-.-3 մլն դրամ։

Ըստ կառավարության` Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշ դեպքերում Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է արձանագրել նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման համար անձանց պատասխանատվության ենթարկելը։

Իսկ Եվրոպական դատարանը, կառավարության մեկնաբանմամբ, հակառակը` «շեշտել է նախընտրական շրջանում տեղեկատվության և կարծիքների ազատ շրջանառության անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարի կարևորությունը»։

Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական այս փոփոխությունները ՀՀ կառավարությունն այսօր լուռ ու մունջ (առանց զեկուցման ու քննարկման) հավանության արժանացրեց և առաջիկայում կներկայացնի ԱԺ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան