Երևան +14°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:46 20-05-2021

Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի ԱԳՆ-ն մտահոգիչ անվանել հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը հատկապես մտահոգիչ է: Պետք է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Կարևոր է խուսափել ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

Ձեզ գուցե հետաքրքրի