Ներքին 5 տարի առաջ - 10:10 19-05-2021

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է

Մայիսի 19-ին, 22-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի` մայիսի 20-ին Արմավիրում և Վայոց Ձորում օդի ջերմաստիճանը կհասնի +35–ի, իսկ հաջորդ օրը կբարձրանա մինչև +37 աստիճան։

Երևանում առաջիկա օրերին տեղումների չեն գրանցվի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29-ից +31–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +15-ից +17։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ