copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:53 18-05-2021

Երևանի և մարզերի թանգարանները սպաում են իրենց այցելուներին. այսօր թանգարանների միջազգային օրն է

Այս տարի թանգարանների միջազգային օրն անց է կացվում «Թանգարանների ապագան. վերափոխել և վերաիմաստավորել» խորագրով: Երևանում և ՀՀ մարզերում գործող թանգարաններն իրենց այցելուների համար պատրաստել են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ:

Հովհաննես Թումանյանի թանգարանի մատույցներում բարեգործական տոնավաճառ է նախատեսվում: Տոնավաճառին կմասնակցեն թումանյանական թեմատիկ արտադրանք ունեցող կազմակերպություններ: Ամբողջ վաճառքի 30 տոկոսը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրական հիմնադրամին»:

Թանգարանում կբացվի լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղը լուսանկարներում» ցուցահանդեսը: Կներկայացվեն լուսանկարներ, որոնցում արտացոլված է Հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը:

Ամենայն հայոց բանաստեղծի էկրանավորված պատմվածքներն էլ կցուցադրվեն թանգարանի փոքր այգում: Ներկաները կկարողանան դիտել «Իմ ընկեր Նեսոն», «Աղքատի պատիվը», «Մարոն» ստեղծագործությունները:

Թանգարանի կամարների ներքո նախատեսվում է համերգային #դյութիչ-գիշեր ծրագիրը «ԱՐԱՐ» երգչախմբի կատարմամբ: Առաջին անգամ կհնչի «Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա» երգը՝ փոխադրված երգչախմբի համար (մշակումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի, խմբավար՝ Գոռ Մելքումյան):

Ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) անհատական ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը:

Ժամը 11:00-18:00 «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու հուշանվերների և գրքերի տոնավաճառ, որին միացել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահն ու Գրականության և արվեստի թանգարանը: Տոնավաճառը կանցկացվի Հանրապետության հրապարակ, 4 հասցեում՝ թանգարանի մուտքի մոտ, որի ընթացքում կլինեն նաև անակնկալ նվերներ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 18-ին՝ ժամը 12:00-22:00-ն, մշտական և ժամանակավոր ցուցադրությունների մուտքն ազատ կլինի։

Նախատեսված են նաև բազմաթիվ միջոցառումներ. 14։00-ին զրույց-հանդիպում է նախատեսվում Դանիել Երաժշտի հետ, թեման՝ Հայ կոմպոզիտորների հզոր խմբակը (Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Ադամ Խուդոյան, Առնո Բաբաջանյան), 16։00-ին «Քուն եղիր, բալաս․․․» օրորների ուսումնական ծրագիրը կլինի, 17։00-ին նախատեսվում է Baby Concert (համերգային ծրագիր 0-3 տարեկան երեխաների համար), իսկ երեկոյան՝ 19։00-ին, ընթերցողներին կներկայացվի «Արա Հարությունյան․Կոմիտասից Կոմիտաս» գիրքը, 19։30-ին էլ երաժշտասերները կվայելեն «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում ժամը 18։00-ին կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Տոնի առթիվ Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանն այցելուների առաջ բաց է լինելու մինչև 19։00-ն։ Ժամը 12։00-19։00-ն մուտքն ազատ է։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ժամը 14:00-18:00-ն նախատեսվում է «Արվեստը և բնությունը մեր ապագան են» խորագրով բացօթյա միջոցառումը:

18-19-ը կիրականացվի «Բացահայտիր կտավի ձայները» կրթական ծրագիրը՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով: Երեկոյան 19:00-ին էլ երաժշտության սիրահարները կարող են վայելել կիթառի հնչյունները բացօթյա համերգի շրջանակում:

Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ժամը 11:00-18:00-ն, հուշանվերների և գրքերի վաճառք կկազմակերպվի, 12:00-22:00-ն կիրականացվի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը, իսկ 22:00-ին առցանց շրջայց կլինի պատկերասրահի մշտական ցուցադրության սրահներով:

Ռուսական արվեստի թանգարանը «Թանգարանային գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» ծրագրին կմիանա մի քանի ծրագրով: Ժամը 12:00-22:00-ն ցուցասրահում բաց կլինի «Գեղանկարչությունը բեմում» ցուցադրույթը, 15:00-16:00-ն էլ կիրականացվի «Ծաղկային հեքիաթ» կրթական ծրագիրը:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները