Ներքին 5 տարի առաջ - 22:23 17-05-2021

ՀՀ ԱԽ քարտուղարը խոսել է սահմանային խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարի մասին

Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Արմեն Գրիգորյանը խոսել է իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին։

Եթե Սյունիքում և Գեղարքունիքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ ճանապարհով չհանգուցալուծվի, ապա Հայաստանը կգործադրի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում նման հայտարություն է արել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը դիտարկում է խնդրի լուծման ռազմական տարբերակը։

Նրա խոսքով՝ Երևանն ի սկզբանե հույս ունի և շարունակում է հուսալ, որ խնդիրը կլուծվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ուստի Հայաստանի դիմումը ՀԱՊԿ գործընկերներին` քաղաքական և դիվանագիտական աջակցություն ստանալու նպատակ ուներ։


ԱԽ քարտուղարը շեշտել է, որ ադրբեջանական կողմին ցուցադրվել են խորհրդային ժամանակաշրջանի քարտեզները, որոնք ապացուցում են, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքերն առաջ են եկել, պատկանել են Հայաստանի Հանրապետությանը կամ Խորհրդային Հայաստանին, որի ժառանգորդն էլ ՀՀ-ն է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարճ ժամանակում պետք է լքի այդ տարածքները։
«Բնականաբար, եթե հարցը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, ապա Հայաստանը կիրառելու է առկա ողջ գործիքակազմը՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ այդ ճանապարհին մենք նաև ակնկալում ենք մեր դաշնակիցների, այսինքն ՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը։ Եթե մենք ստիպված լինենք խնդիրը լուծել այլ ճանապարհով, ապա, բնականաբար, կստանանք մեր դաշնակիցների աջակցությունը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու որպես ՀԱՊԿ անդամ երկիր և որպես ՌԴ դաշնակից»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի