Ներքին 5 տարի առաջ - 22:08 17-05-2021

Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլ Գեղարքունիքի ուղղությամբ շարունակում են առաջանալ. Գեղամասար համայնքի ղեկավար

Հակառակորդն այս օրերին ոչ թե նահանջել է, այլ շարունակում է առաջանալ ու դիրքեր դնել։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել է Գեղարքունիքի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Երեկ ոչ մի քայլ էլ հետ չեն գնացել, մի բան էլ առաջ են եկել»,- ասել է նա` նշելով,որ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող թշնամին առաջացել է ևս մի քանի հարյուր մետրով։

«Այսօրվա դրությամբ որոշ չափի նորից առաջ են եկել՝ 200-300 մետր, բայց դե երևույթը էն է, որ իրենք կարողանում են՝ առաջ են գալիս։ Հիմա դա շատ վատ է ու լարվածությունն էլ ավելի է ուժեղանում դրանով։ Չգիտեմ՝ ինչ հետևանքների կհանգեցնի»,- ասել է համայնքի ղեկավարը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ թշնամին մտել է ՀՀ տարածք, կիլոմետրերով խախտել սահմանը։ Վեցերորդ օրն է արդեն, ինչ թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք եւ բանակցությունների արդյունքում լքելու փոխարեն շարունակում է առաջանալ։

Երեկ ՀՀ ՊՆ ոչ պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել տեղեկատվություն, թե բանակցությունները բարեհաջող են ավարտվել եւ ադրբեջանական զորքը պետք է հետ գնա, բայց Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է. «Եվ երեկ, և այսօր նորից առաջխաղացում են ունեցել։ Վրաններ ունեն, դիրքեր։ Եկել են տեղակայվել են ամուր ձևի։ Իսկ երկու օրվա առաջխաղացումը մեծ չափի չի, ընդամենը 200 մետրի մասին է խոսքը։ Իրենց քանակը շատ անգամ գերազանցում է մերոնցից»։

Կութից թշնամին մոտավորապես 4-5 կմ հեռավորության վրա է։ Ավետյանը տեղեկացրեց, որ տարածքում հայկական զորքը ևս կանգնած է, զորքի մեջ խուճապ չկա, պատրաստ են ամեն ձևով կռիվ տալ, պատրաստ են նաև գյուղի բնակիչները։

Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի