Արտաքին 5 տարի առաջ - 19:00 17-05-2021

Երկար աշխատանքային ժամերը հանգեցնում են տարեկան հարյուր հազարավոր մահերի.

ԱՀԿ Երկարատև աշխատանքի հետևանքով 2016 թվականին ամբողջ աշխարհում մահացել է 745․000 մարդ։ Նման վերլուծություն է արել ԱՀԿ-ն, իսկ այդ մասին փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ զեկույցի՝ դրանից առավել շատ տուժել են Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսում բնակվող մարդիկ: ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ միտումը կարող է վատթարանալ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Գիտնականները պարզել են, որ 55-ժամյա աշխատանքային շաբաթը, ի տարբերություն 35-40-ժամյա աշխատանքային շաբաթվա, 35%-ով բարձրացնում է ինսուլտի ռիսկը և 17% -ով ավելացնում սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ ուսումնասիրությունը պարզել է նաև, որ երկարատև աշխատանքի հետևանքով մահացածների գրեթե երեք չորրորդը միջին տարիքի և տարեց տղամարդիկ են: Մահը հաճախ վրա է հասել շատ ավելի ուշ, երբեմն նույնիսկ՝ արտաժամյա աշխատելուց տասնամյակներ անց:

Չնայած ԱՀԿ զեկույցում ընդգրկված չէ համաճարակի ժամանակահատվածը, այնուամենայնիվ, կազմակերպության պաշտոնյաներն ասում են, որ վերջին շրջանում զանգվածային անցումը հեռավար աշխատանքի կարող է մեծացնել երկար աշխատանքային ժամերի հետ կապված ռիսկերը:

Այս կապակցությամբ ԱՀԿ-ն գործատուներին հրավիրում է հաշվի առնել այս ամենն իրենց աշխատողների մասնագիտական առողջության ռիսկերը գնահատելիս:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ