Երևան +21°
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 16:26 17-05-2021

Աննա Բոլեյն. սկանդալային սերիալի առաջին թրեյլերը

Համացանցում է հայտնվել «Աննա Բոլեյն» մինի-սերիալի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերը խաղում է Ջոդի Թյորներ-Սմիթը:

Ֆիլմի ռեժիսորն է Լինսի Միլլերը, իսկ սցենարը գրել է դեբյուտանտ Էվ Հեդդերվիկ Թըրները:

Սերիալը կպատմի անգլիական թագավոր Հենրի VI Թուդորի երկրորդ կնոջ կյանքի մասին, 16-րդ դարում բարձր հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ նրա տեսակետների մասին:

Սերիալի պրեմիերան նախատեսվում է այս տարվա վերջին, բայց թողարկման հստակ ժամկետներ դեռ չկան: