Ռիհաննայի երկրպագուները վաղուց են սպասում նրանից երաժշտական որևէ նորության: Երգչուհին ցանկանում է նոր սկավառակով վերադառնալ համաշխարհային հիթ-շքերթներ:
Երգչուհու իններորդ ալբոմը դեռ անվանում չունի, բայց երկրպագուների շրջանում այն արդեն ստացել է «F9» անվանումը: Բացի նոր ալբոմից, Ռիհաննան նախատեսում է թողարկել տեսահոլովակ, որը նկարահանվելու է Կալիֆորնիայում հուլիսին:
Հայտնի է, որ ռեժիսոր Ռաջա Վիրդիի հետ արդեն պայմանավորվածություններ կան: Նա արդեն համաձայնել է մասնակցել նոր տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին: