Sanofi-ն և GSC-ն հայտարարել են COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին
copy image url

Sanofi-ն և GSC-ն հայտարարել են COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 15:50 17-05-2021

Ֆրանսիական Sanofi և բրիտանական GlaxoSmithKline (GSK) ընկերություններն երկուշաբթի հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախնական կլինիկական փորձարկումների հաջողման մասին:

«Պոտենցիալ պատվաստանյութը ուժեղ իմունային ռեակցիա է ցույց տալիս բոլոր տարիքային խմբերում կլինիկական փորձարկումների երկրորդ փուլում»,- ասվում է ընկերությունների մամուլի տեղեկագրում:

«Մեր երկրորդ փուլի տվյալները հաստատում են, որ պատվաստանյութը կարող է կարևոր դեր խաղալ առողջապահության ոլորտում ներկայիս գլոբալ ճգնաժամի դեմ պայքարում: Այս դրական արդյունքների շնորհիվ մենք պատրաստվում ենք երրորդ փուլին»,- ասել է Sanofi-ի գործադիր փոխնախագահ Թոմաս Տրիումֆը։