Ներքին 5 տարի առաջ - 11:35 17-05-2021

Արտենի գյուղի բնակիչները փակել են Գյումրի-Երևան մայրուղին

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները երկկողմանի փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սևակ Բաղդասարյանը։

«Նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%-ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է, փորձել ենք իրենց հետ էլ կապվել, բայց անօգուտ, չի ստացվել»,- ասաց Արտենիի բնակիչը։

Գյուղի բնակիչները մայրուղին փակելով՝ պատկան մարմինների ուշադրություն են հրավիրում խնդրի շուրջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը