Մխիթարյանն անձնական ռեկորդ է սահմանել
copy image url

Մխիթարյանն անձնական ռեկորդ է սահմանել

Սպորտ 3 տարի առաջ - 19:28 16-05-2021

Հայաստանի ազգային հավաքականի և Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ Ռոմա- Լացիո դիմակայության ժամանակգոլի հեղինակ է դարձել։

Առաջին կեսի վերջնամասում Հայաստանի հավաքականի առաջատարը մոտ տարածությունից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը։

Մխիթարյանն առաջին անգամ է գոլի հեղինակ դարձել հռոմեական դերբիում՝ խփելով իր 12-րդ գոլն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։

OptaPaolo թվիթերյան էջը հայտնում է, որ այսպիսով Մխիթարյանը ռեկորդ է սահմանել եվրոպական թոփ-5 լիգաներում՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի քանակով

Ավելին, Մխիթարյանն Ա Սերիայում, Անգլիայի Պրեմիեր-լիգայում և Բունդեսլիգայում հանդես գալու ընթացքում առաջին անգամ է երեք անընդմեջ խաղերում դարձել գոլի հեղինակ։

Ռոմայի խփած գոլերը՝ ստորև․

<iframe width="790" height="444" src="https://www.youtube.com/embed/YxXMCHR7A0s" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված