Ուղիղ եթեր
Հյուսթոնում գտել են կորած վագրին
copy image url

Հյուսթոնում գտել են կորած վագրին

Ավելին 3 տարի առաջ - 14:50 16-05-2021

Ոստիկանության վարչությունից հայտնում են, որ ամերիկյան Հյուսթոն քաղաքում հայտնաբերվել է նախկինում անհայտ կորած վագրը: Ըստ NBC News-ի՝ հրամանատար Ռոն Բորզան շուրջ մեկ շաբաթ գիշատչին է փնտրել:

Twitter-ում իրավապահները տեսանյութ են տեղադրել, որում ոստիկանը շոյում է 9 ամսական վագրին:

Քաղաքային իշխանությունները կենդանուն փնտրել են այն պահից, երբ մայիսի 9-ին վագրը նկատվել էր Հյուսթոնի արևմտյան շրջանում: Այդ ժամանակ շերիֆի տեղակալը քիչ էր մնում սպաներ կենդանուն, որից հետո Վիկտոր Ուգո Կուևասը մեքենայով նրան տարել է: Ոստիկանության խոսքով՝ նա գիշատիչ կենդանու տերն է:

Այնուամենայնիվ, տղամարդու փաստաբան Մայքլ Վ. Էլիոտը պնդում էր, որ իր հաճախորդը միայն երբեմն է հոգ տանում կենդանու մասին, ոչ թե տերն է: Կուևասը ձերբակալվել էր մայիսի 10-ին և մեղադրվում էր ձերբակալությունից խուսափելու մեջ։ Նա իբր իր տնից փախել էր վագրի հետ։

Տեխասի օրենսդրության համաձայն՝ «վտանգավոր վայրի կենդանիների» տերերը պետք է գրանցվեն և պահեն նրանց վանդակում: