Խոսք 5 տարի առաջ - 13:56 16-05-2021

Ադրբեջանում մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։

Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։
Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։

Ժամանակը մեր դեմ է աշխատում»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին