Մամուլ 5 տարի առաջ - 08:19 15-05-2021

Արզաքանցյանը մեծ հավակնություններ ունի․ հովանավորն էլ կինն է․ Հրապարակ

«Մամուլը գրել է, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արցաքանցյանը բանակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» «վերցնելու» շուրջ։ Գործարքի «քավորը», ըստ լուրերի, Նիկոլ Փաշինյանն է։

Որոշ տեղեկություններով, «Ժառանգությունում» բունտ է բարձրացել՝ այս օդիոզ կերպարի հետ միանալու առիթով և, մասնավորապես վերջերս կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տված Նարինե Դիլբարյանն է ընդդիմացել այդ գործարքին, Րաֆֆին որոշել է «զադնի դնել», բայց դեռ վերջնական չէ, չնայած երեկ Հովհաննիսյանի անունից հերքում տարածեցին։

Հնարավոր է՝ ցուցակը գլխավորի Րաֆֆին, իսկ գործարարը լինի սպոնսորի դերում։ Սակայն քաղաքով մեկ իր պաստառները կախած Արզաքանցյանը մեծ հավակնություններ ունի և արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Իսկ պրոյեկտի սպոնսորի դերում հանդես է գալիս նրա կինը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում