Ներքին 5 տարի առաջ - 17:58 14-05-2021

«Կոչ ենք անում պատրաստ լինել ցանկացած սցենարի». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Հայաստան» դաշինքը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում լինել զգոն ու համախմբված։ Դաշինքի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով»,– նշված է հայտարարության մեջ։

Ըստ դաշինքի` Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման հետևանքով մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել։ Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով և տարածաշրջանային անկայունության պոտենցիալով։ ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը։

«Օրվա իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Չեն իրականացվում իրավիճակից բխող գործողություններ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման փաստի կապակցությամբ և մեր սահմանների պաշտպանության համար։ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն ու համախմբված, խուճապի չմատնվել և պատրաստ լինել զարգացումների ցանկացած սցենարի»,– շեշտում է «Հայաստան» դաշինքի քաղաքական խորհուրդը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ