copy image url
Ավելին 2 տարի առաջ - 11:59 14-05-2021

Ford-ի ավտոմեքենաները վարորդների համար գովազդ կցուցադրեն

Մեքենայի համակարգը կսկանավորի գովազդային վահանակները և կցուցադրի դրանք մեքենայի էկրանին:

«Speedme» կայքի խմբագրությունը հայտնում է, որ այժմ «Ford» ընկերության մեքենաներ նախընտրողները ստիպված չեն լինի շեղվել ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակներով: Նոր տեխնոլոգիան կհոգա, որ վարորդները իրենց համար առավել օգտակար տեղեկատվություն ստանան՝ հենց մեքենայի սրահում:

Աղբյուրը հայտնում է, որ այս պահին այդ տեխնոլոգիան դեռ չի ներդրվել։ Խոսքը արտոնագրի մասին է։ Սակայն գովազդատուներն ու ավտոարտադրողներն արդեն գնահատել են այս տեխնոլոգիան։ «Ford»-ի հայտում ասվում է, որ տեխնոլոգիան կարող է ցուցադրել գովազդատուի արտադրանքը կամ ծառայությունները, երթուղին՝ մինչև խանութ կամ հեռախոսահամար: Նշվում է, որ այս տեխնոլոգիան կարող է գովազդատուներին ստիպել վճարել ավտոկոնցեռնը՝ ավտոմեքենաների այգի մուտք գործելու համար: