Արտաքին 5 տարի առաջ - 20:37 13-05-2021

ԱՄՆ պետքարտուղարության կրոնական ազատության մասին տարեկան զեկույցում անդրադարձ է եղել Ադրբեջանին անցած հայկական մշակութային կոթողների ճակատագրին

ԱՄՆ պետքարտուղարությունը կրոնական ազատության մասին տարեկան զեկույցի շրջանակներում անդրադարձել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքների հայակական մշակութային և կրոնական հուշարձանների պահպանման խնդրին։ Ահազանգ է հնչեցվել այս տարածքներում վանդալիզմի տարբեր դրսևորումների մասին։ Զեկույցում, մասնավորապես, նշվել է Շուշիի Ղազանչեցոցի Սրբ․ Ամենափրկիչ, Կանաչ ժամ, Մեխակավանի Սրբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների և Դադիվանքի վանական համալիրի ճակատագրի մասին։

Դեռևս պատերազմի ընթացքում Շուշիի Սրբ․ Ամենափրկիչը երկու անգամ խոցվել էր ադրբեջանական գերճշգրիտ հրթիռներով։ Այդ մասին բարձրաձայնել էր նաև Human Rights Watch-ը։ Չնայած անհերքելի փաստերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 26-ին տված հարցազրույցում հերքել է դրանք՝ նշելով, որ հայերն են պայթեցրել եկեղեցին։ Հետագայում՝ Շուշիի՝ Ադրբեջանին անցնելուց հետո, համացանցում հայտվել են տեսանյութեր, որոնցում երևում է նույն եկեղեցու պղծման բազմաթիվ դրսևորումներ։

Շուշիում գտնվող մեկ այլ եկեղեցու՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի գմբեթն ու զանգակատունը ևս ավերված է։

Զեկույցում խոսվել է նաև ադրբեջանցիների կողմից համացանցում տարածված այն տեսանյութերի մասին, որոնցում ակնհայտ է Մեխակավանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու պղծումը․ կոտրված է նաև գմբեթի խաչը։

Համեմատաբար բարվոք է ներկայացվել Դադիվանքի վանական համալիրի վիճակը։ Զեկուցողները շեշտել են, որ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվելով՝ այն ապահով է, քանի որ Հայաստանում համոզված են, որ այն ևս կպղծվի, եթե լիովին անցնի ադրբեջանական վերահսկողության տակ։

Զեկույցի վերջում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում կրոնական հանդուրժողականության մթնոլորտին․ երկրում շարունակում են ծաղրի և հետապնդման ենթարկել կրոնական ակտիվիստներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը