Ներքին 5 տարի առաջ - 21:24 12-05-2021

Հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու և Կողբավանում 2019 թվականին հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է չրի արտադրամաս, ծանոթացել այնտեղ ներդրված տեխնոլոգիաներին, հետևել չրերի արտադրության ու պահեստավորման գործընթացին, ինչպես նաև գործարանի լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին։

Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սև սալորի վերամշակումն է և հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ։ Հայկ Մանուկյանի փոխանցմամբ, առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և ավելացնել արտահանման ծավալները։

Ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարները Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունը քայլեր է ձեռնարկում նաև հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշակման ուղղությամբ։ Իսկ առկա ամբողջ արտադրանքը ներկա պահին ընկերությունը պատրաստվում է արտահանել ԱՄՆ։

Ընկերությունում ներդրված են թունելային վառարաններ, որոնց միջոցով էլ իրականացվում է մրգերի չորացումը։ Նախորդ տարվա կտրվածքով ընկերությունը փորձարկել է ներդրված թունելային վառարաններից մեկը և ստացել մոտ 4 տոննա ծիրանի և 50 տոննա սալորաչիր։ Ներկայումս ընկերությունը գործարկում է երկու թունելային վառարան։

Պատրաստման փուլում են ևս 10-ը, որոնցից առաջիկայում կգործարկվեն 4-ը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից և Չինաստանից։

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է նաև «Արմեն ֆրութ ընդ նատ» ՍՊԸ կողմից Կողբավանում հիմնված 1100 հա տարածքով պիստակի այգում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և խոսել ընկերության գործունեության զարգացման հնարավորությունների մասին

2020 թվականին այգու տարածքը կազմել է 60 հա, այս տարվա ընթացքում նախատեսվում է այն ընդլայնել ևս շուրջ 85 հեկտարով։ Մոտակա տարիներին հայկական արտադրության պիստակները կհամալրեն միջազգային շուկաներ արտահանվող հայկական ապրանքատեսակների շարքերը։

Կարևորելով հայկական արտադրության՝ արտասահմանյան շուկաներում ներկայացվածությունը և արտահանման ծավալների մեծացումը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը իրենց բիզնես պլանի իրագործման գործընթացում առաջացող ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցերում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ