ՌԴ վարչապետ Միշուստինն անդրադարձել է Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցությանը
copy image url

ՌԴ վարչապետ Միշուստինն անդրադարձել է Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցությանը

Արտաքին 3 տարի առաջ - 18:15 12-05-2021

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության 2020 թ․ հաշվետվության շրջանակներում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտաքին տնտեսական համագործակցությանը եւ նոր շուկաներ մուտքի ընդլայնմանը։ Նա շեշտել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անելիքներ անելիքներ ունի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միշուստինը շեշտել է, որ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ տնտեսական համագործակցության որոշակի արգելքներ եղան։ Տնտեսությունը թեև կանգնել էր լուրջ մարտահրավերների առաջ, բայց դրանք հաջողվել է հաղթահարել։ Արդյունքում, ԵԱՏՄ երկրների միջև ներքին առևտուրը առավել պասիվ էր, քանի երրորդ երկրների հետ։

Վարչապետը շեշտել է, որ առաջիկայում ևս նախատեսվում է ակտիվ համագործակցություն, ինչի շրջանակներում հնարավոր կլինի ապահովել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի կայուն շարժում միության երկրների միջև։ Միությունը կշարունակի առաջնորդվել անցյալ տարվա դեկտեմբերին պետությունների ղեկավարների կողմից ընդունված առաջիկա հինգ տարվա միության զարգացման ռազմավարությամբ։