Արտաքին 5 տարի առաջ - 12:00 11-05-2021

Իսրայելական բանակը հրթիռային հարվածներով Գազայի հատվածում վերացրել է հարյուրից ավելի թիրախ

Իսրայելական բանակը երեքշաբթի՝ մայիսի 11-ի գիշերը, հարվածել է Գազայի հատվածի 130 թիրախներին, ոչնչացրել պաղեստինյան իսլամիստական «​​Համաս» շարժման 15 զինյալների:

Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանական ուժերի ներկայացուցչին:

Հրթիռներն արձակվել են «Համաս» գումարտակի հրամանատարի բնակարանի, Պաղեստինյան շարժման ռազմական հետախուզության շտաբի, զինամթերքի արտադրության վայրերի, զինվորականների, «Համասի» և «Պաղեստինյան իսլամական ջիհադի» (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) համալիրների ուղղությամբ, ինչպես նաև ահաբեկիչների կողմից օգտագործվող երկու թունելներում:

Նշվում է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են մի քանի սցենարի, այդ թվում՝ սրացումների: Իսրայելցի զինվորականների կողմից իրականացվող «Պատի պահապանները» գործողությունը տևելու է մի քանի օր և լուրջ վնաս է հասցնելու «Համաս»-ին, չի բացառվում նաև Գազայի հատվածում ցամաքային գործողությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների