Արտաքին 5 տարի առաջ - 12:15 10-05-2021

Բայդենը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ քննարկելու է Սևծովյան և Բալթյան երկրների փոխգործակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի՝ մայիսի 10-ին, ելույթ է ունենալու Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի դաշնակիցների վիրտուալ գագաթնաժողովում, որի ժամանակ իր դաշնակիցների հետ քննարկելու է Սև ծովում և Բալթիկում փոխգործակցության թեման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին» ՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Ինչպես նշվել է, Ամերիկայի առաջնորդը մասնակցելու է Բուխարեստի իննյակի (Լեհաստան, Չեխիա, Ռումինիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Սլովակիա, Հունգարիա և Բուլղարիա) վիրտուալ գագաթնաժողովին:

«Հաջորդ ամիս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նախօրեին նա նրանց է հաղորդելու Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան ու Սևծովյան տարածաշրջանների մեր դաշնակիցների հետ սերտ համագործակցության ցանկությունը՝ համաշխարհային մարտահրավերների ողջ մասշտաբով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ բրիգադային գեներալ Քրիստոֆեր Նորին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Սև ծովը դիտում է որպես իր զինված ուժերի ռազմական գործողությունների «առանցքային» տարածք:

Դրանից առաջ Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն կարծիք է հայտնել, որ Սև ծովը ՆԱՏՕ-ի կողմից «մասամբ վերածվել է լճի»: Բացի դրանից՝ դիվանագետը նշել է, որ այս տարածաշրջանում անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության անքակտելի մասն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը