Արտաքին 5 տարի առաջ - 11:55 10-05-2021

Արևելյան Երուսաղեմում կրկին անկարգություններ են սկսվել

Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա անկարգությունները վերսկսվել են երկուշաբթի՝ մայիսի 10-ի առավոտյան: Այս մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանությունը:

«Իսրայելի ոստիկանությունը ներկայումս պայքարում է Տաճարի լեռան վրա անկարգությունների դեմ այն բանից հետո, երբ հարյուրավոր ցուցարարներ սկսել են քարեր նետել Մուղրաբիի դարպասի ուղղությամբ (Տաճարի լեռան դարպասը): Ոստիկանության կոմիսարը հրամայել է զորքին մտնել Տաճարի լեռ և դիմադրել ցուցարարներին: Հին քաղաքի տարածքում իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 10-ին Իսրայելում նշվում է Երուսաղեմի օրը: Տոնը հիմնադրվել է ի պատիվ քաղաքի՝ 1967 թ. վեցօրյա պատերազմից հետո Իսրայելի վերահսկողության տակ անցնելու: Այդ օրը քաղաքում տեղի է ունենում դրոշներով ավանդական երթ: Բախումները կանխելու համար ոստիկանությունը փակել է Տաճարի լեռան մուտքը հրեաների համար: Անկարգությունները սկսվել են Մարոկկոյի դարպասի մոտ՝ Տաճարի լեռան վրա:

«Մի քանի րոպե առաջ պաղեստինցի խռովարարները հարձակվել են Տաճարի լեռան վրա գտնվող Մարոկոյի դարպասի վրա: Սա ստիպել է ոստիկանությանը միջամտել՝ նրանց ցրելու համար»,- Twitter-ի իր էջում գրել է Իսրայելի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը:

Իսրայելական ոստիկանության և սահմանապահ ոստիկանության հազարավոր աշխատակիցներ ներկայումս տեղակայված են Հին քաղաքի տարածքում՝ հասարակական կարգը պահպանելու համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը