Արտաքին 5 տարի առաջ - 11:35 10-05-2021

Համաճարակային իրավիճակը Վրաստանում շարունակում է ծանր մնալ. Պաատա Իմնաձե

Համաճարակային իրավիճակը Վրաստանում բավականին բարդ է, սակայն եթե մայիսի առաջին կեսին COVID-19-ի վարակի դեպքերի թիվը կտրուկ չավելանա, ապա ամռանը վիճակը կբարելավվի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

«Մեր երկրում բավականին բարդ համավարակային իրավիճակ ունենք: Եթե մայիսի կեսն այնպես անցնի, որ վարակվածների թիվը կտրուկ չավելանա, ես հույս ունեմ, որ մենք ամառը քիչ թե շատ նորմալ կդիմավորենք»,- ասել է համաճարակաբանը:

Իմնաձեի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը երկրում բավականին լավ է ընթանում: Նա հույս է հայտնել, որ պատվաստումների ծավալը գնալով կմեծանա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին