Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:06 09-05-2021

Ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա

Ահաբեկիչների ջոկատն Իդլիբ նահանգում հարձակվել է սիրիական բանակի դիրքերի վրա: Արդյունքում ոչնչացվել է առնվազն 10 զինյալ: Այս մասին MK.RU-ին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը:

Նրա խոսքով՝ Մելլաջա բնակավայրի տարածքում հարձակումը իրականացվել է «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումից ջոկատի կողմից: Նրանք մոտ 20-ն էին:

Արդյունքում, սիրիական զինված ուժերի ստորաբաժանումները հետ են մղել հարձակումը: Կենդանի մնացած զինյալները նահանջել են Ֆտիրա գյուղի ուղղությամբ:

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանում արգելված «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները 52 հարձակում են իրականացրել Իդլիբի դեէսկալացման գոտում:

Մինչդեռ մեկ օրվա ընթացքում Թուրքիայի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումների կողմից որևէ հարձակում չի գրանցվել: