Համախմբվենք ազգովի և կերտենք մեր հայրենիքի լուսավոր ապագան. Սասուն Միքայելյան
copy image url

Համախմբվենք ազգովի և կերտենք մեր հայրենիքի լուսավոր ապագան. Սասուն Միքայելյան

Ներքին 3 տարի առաջ - 14:52 08-05-2021

Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ, որում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է:
Մայիսի 8-ը, որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ Կամավորականների Միության 3-րդ համագումարում՝ 1997 թ. նոյեմբերին: Նշեմ, որ 1996թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Երկրապահ կամավորականների միությանը իր անցած փառապանծ մարտական ուղու և բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ նախագահի կողմից հանձնվել է մարտական դրոշ: Իսկ ահա 2002թ. փետրվարից մայիսի 8-ը ընդգրկվել է հանրապետության պաշտոնական տոնացույցում, որպես Երկրապահի օր:
Երկրապահ կամավորական ջոկատները Արցախյան Ազատամարտի տարիներին, համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ փառքով են կատարել իրենց գործը՝ ամրագրելով փառահեղ հաղթանակներ:

Մենք՝ երկրապահներս, հավատարիմ ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին, հավատարիմ մեր բուն կոչմանն ու առաքելությանը և ապավինելով անցած փառավոր ուղուն, ինչպես 90-ականներին, այդպես էլ հիմա նույն ոգով, նույն վճռականությամբ Արցախի ու Հայաստանի Հանրապետության սահմաններում ենք: 2020թ. սեպտեմբերի 27-ի մեզ պարտադրված պատերազմի օրերին համախմբված մարտնչում էինք. այսօր էլ ամուր կանգնած ենք մեր պետության սահմաններում:

Այսօր էլ մեր ժողովուրդը ծանր ու դժվար փորձությունների միջով է անցնում, բայց պատմությունը փաստում է՝ երբ ժողովուրդն է համախմբվել կարողացել է հաղթահարել ծանր փորձությունները: Արցախյան Ազատամարտում մենք մեր սուրբ պարտքը փառքով կատարեցինք համազգային համախմբվածության շնորհիվ: Մենք այսօր էլ պիտի համախմբվենք և այնպես ապրենք, այնպիսի ապագա կերտենք, որ արժանի լինենք սուրբ նահատակներին և մեր ժողովրդի մաքառումներին:

Իմ խոնարհումը Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, Ապրիլյան քառօրյա պատերազմում, 44 -օրյա պետարազմում զոհված քաջերի, զինվորների, մեր մարտական ընկերների, բոլոր զոհված հերոսների հիշատակի առջեւ:

Իմ խոնարհումը որդեկորույս մայրերին,
Փա՛ռք բանակին, կամավորներին, ազատամարտիկներին,
Փա՛ռք հայ զինվորին,
Փա՛ռք Երկրապահին, Ազատամարտին, ԵԿՄ հիմնադիր, հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,
Փա՛ռք հայ ժողովրդին:
Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում, այլապես ծրագրերն ու կառավարությունները կհաջորդեն մեկ մեկու, իսկ սայլը տեղից չի շարժվի»: Պետք է գիտակցենք, որ ամեն մեկիցս է կախված մեր վաղվա պայծառ ապագան: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հավատքը չկորցնելն ու համազգային համախմբվածությունը:

Սիրելի՛ Երկրապահներ

Երկրապահի օրը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության եւ շնորհակալության խոսքեր հնչեցնելու: Սիրելի երկրապահներ, կամավորներ, զինվորներ, հայրենատեր հայ ժողովուրդ, վստահ եմ, որ մենք միասին հերթական ծանր փորձությունը եւս կհաղթահարենք:
Երախտագիտությունս եմ հայտնում նաև բոլոր երիտասարդներին, պատանիներին և նրանց ծնողներին, որ գիտակցելով ընդգրկվում են մեր շարքերում:
Այսօր մեծ աշխատանք է ընթանում «Պատանի երկրապահ» ակումբի գործունեության և աշխատանքների համար: Հպարտությամբ փաստում եմ, որ մեծ է պատանիների ոգևորությունը: Այս կառույցի ստեղծման մտահղացումը ԵԿՄ հիմնադիր և հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանինն է: Նա ասում էր, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը:

Հարգելի՛ ժողովուրդ

Մայիսի 9-ին նշում ենք Մայիսյան Եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման տարեդարձի օրը: Մայիսը նշանավորվում է հաղթանակների քանակով և նշանակությամբ:
Եկեք չկորցնենք հավատքն ու հույսը, համախմբվենք ազգովի և կերտենք մեր հայրենիքի լուսավոր ապագան:
Խաղաղություն եմ մաղթում մեր երկրին»:

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում