Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:40 08-05-2021

Կրճատվել է Կալիֆորնիայի բնակչությունը

Ամերիկյան ամենաբազմամարդ նահանգի՝ Կալիֆորնիայի բնակչությունը 2020 թվականին կրճատվել է ավելի քան 180 հազարով, ինչը տեղի է ունեցել հիմնադրման պահից ի վեր առաջին անգամ:

AP-ի տվյալների համաձայն՝ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոն նախազգուշացրել է, որ Կալիֆորնիան առաջին անգամ երկրի Կոնգրեսում առաջին տեղը զբաղեցնելուց կզրկվի: 39 մլն բնակչությամբ Կալիֆորնիայի ընտրություններից հետո կներկայացվեն 52 կոնգրեսականներ։

Պարզվում է, որ վերջին տարիներին ամերիկյան մյուս նահանգներում բնակչությունն ավելի արագ է մեծանում, քան Կալիֆորնիայում։ Եվ այսպես, 2010-2020 թվականներին Կալիֆորնիա է տեղափոխվել մոտ 4.9 մլն մարդ, իսկ մոտ 6.1 մլն մարդ տեղափոխվել է այլ նահանգներ։ Հանրապետականները կարծում են, որ դա կարող է կապված լինել «առաջադեմ քաղաքականության», բնակարանների գների և բարձր հարկերի հետ։

2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով Կալիֆորնիայում 51 հազար մարդ է մահացել: 3-5 անգամ կրճատվել է նաև ուսանողների և օտարերկրացիների թիվը, որոնք Կալիֆորնիա են գալիս սովորելու և աշխատելու նպատակով: Բացի դրանից՝ Կալիֆորնիայում շարունակում է նվազել ծնելիության մակարդակը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել