Ներքին 5 տարի առաջ - 14:54 07-05-2021

Պատրաստ ենք աջակցել Արթուր Վանեցյանին. Միքայել Համբարձումյան

Այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, սակայն «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն չի գործելու ի նպաստ որևէ քաղաքական ուժի:

«Մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք: Եթե որեւէ մեկը կփորձի անել քայլեր մեր պետության, մեր ժողովրդի դեմ, կարժանան մեր կողմից շատ խիստ գնահատականի և արձագանքի»,-ասել էր Արթուր Վանեցյանը:

Այդուհանդերձ, ԱԱԾ նախկին տօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն հայտարարել է, որ Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ փորձում է առաջ տանել իր գաղափարները և իրենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցելու իրենց գործընկերոջը այդ բարդ ու պատասխանատու գործում. «Այս հիպերակտիվ քաղաքական իրավիճակում չենք կարող մի կողմ քաշված մնալ: Անելու ենք ամեն ինչ, ինչը հնարավոր ենք համարում: Մենք քարոզչության ժամանակ հետևելու ենք կուսակցությունների ծրագրերին: Համապատասխան փուլում նաև հետևություններ կանենք, թե որպես անհատներ, կամ որպես ՀԿ՝ ինչ դիրքորոշում գրավել ընտրությունների հետ կապված»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը