copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 07-05-2021

Արցախին 50 մլն ԱՄՆ դոլար աջակցություն ցուցաբերելու հորդորով է հանդես եկել ԱՄՆ կոնգրեսականը

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար: Այս մասին հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Կոնգրեսականը նամակ է ուղղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին՝ գրելով, որ 2020 թ. սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ են մահացել ու վիրավորվել, հազարավոր մարդիկ՝ անօթևան մնացել, կենսական ենթակառուցվածքները՝ ոչնչացվել:

Ըստ այդմ՝ Սմիթն ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է պետք ցուցաբերել Արցախին:

Նա դատապարտել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում՝ շեշտելով թուրքերի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը: Սմիթը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին:

Կոնգրեսականը նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Դրա համաձայն՝ Միացյալ նահանգներն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրեն, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել