Մամուլ 5 տարի առաջ - 07:48 07-05-2021

Արման Թաթոյանը մտածում է հրաժարական ներկայացնելու մասին․ Հրապարակ

«Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, և Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, և նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում և հրապարակավ քննադատում են Թաթոյանին։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ Իմքայլականների դատարկ աթոռները դրա վառ ապացույցն էին։ Թաթոյանի մոլեռանդ քննադատ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից փորձեց սևացնել օմբուդսմենի աշխատանքը՝ նրան մեղադրելով մեդիատեռոր իրականացնելու մեջ։

Ի պատասխան, Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում նրան տեղը դրեց՝ ասելով , որ մանիպուլյացիա և կեղծիք է տարածում։ Նաև Հանրային հեռուստաընկերությանը խարազանեց, թե դարձել են «իշխանության մարմինների քարոզիչը», իսկ ՄԻՊ աշխատանքը գրեթե չեն լուսաբանում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միացավ իր պրոտեժեին և ընդմիջման ժամանակ հենց դահլիճում փորձեց Թաթոյանի հետ հաշիվներ պարզել, թե ինչու է քննադատում իշխանություններին, եթե իրենք իր նկատմամբ լոյալ են։ Ի պատասխան, Թաթոյանը հիշեցրեց Կարապետյանի ելույթը։ Միրզոյանը շարունակեց, թե ի՞նչ կապ ունի Հ1-ն իշխանության հետ։ Հաշտարարի դերը ստանձնած Անդրանիկ Քոչարյանը Թաթոյանին ուղեկցեց իր աշխատասենյակ։ Մեր տեղեկություններով, տևական ժամանակ է՝ Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։ Նա մի շարք առաջարկներ է ստացել՝ մեծ քաղաքականություն մտնելու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից